Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջորջ Քլունին Մերկելի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը

Ջորջ Քլունին Մերկելի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը
12.02.2016 | 22:31

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և քննարկել միգրացիայի խնդիրը՝ հայտնում է The Associated Press-ը: 40 րոպե տևած զրույցին, բացի Քլունիից և նրա կնոջից՝ Ամալ Ալամուդինից, մասնակցել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Դևիդ Միլիբենդը, որը ղեկավարում է Փրկության միջազգային կոմիտեն (IRC): Կանցլերի հետ հանդիպման արդյունքներով Միլիբենդը հայտնել է, որ զրույցը վերաբերել է միջոցառումներին, որոնք աշխարհի երկրները կարող են ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման համար, քանի որ դա «գլոբալ խնդիր է, ոչ թե զուտ սիրիական կամ գերմանական»: Ջորջ Քլունին կնոջ հետ մտադիր է ուրբաթ ավելի ուշ այցելել Բեռլինում փախստականների ընդունման կետերից մեկը:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ